top of page

Մենք չենք կարող պատերազմի սպառնալիքից վախենալով ասել՝ դե լավ, թուրքերը թող մտնեն մեր երկիր․ Վանեցյան

  • Aug 31, 2021
  • 1 min read



Մենք չենք կարող պատերազմի սպառնալիքից վախենալով ասել՝ դե, լավ, թուրքերը թող գան, մտնեն մեր երկիր։ Այդ մասին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ Սևանում անցկացված «Երիտասարդության ուժը» խորագրով ճամբարի մասնակիցների հետ զրույցում։

Երեկոյան խարույկի շուրջ Արթուր Վանեցյանը մտերմիկ զրույց է ունեցել երիտասարդների հետ, որի ընթացքում, դիմելով երիտասարդներին, պատմական ակնարկ է արել և նշել, որ թուրքն ու ադրբեջանցին ունեն մեկ նպատակ՝ ֆիզիկապես ոչնչացնել հայ ազգը։


«Այս իշխանություններն իրենց անփորձության, ապաշնորհության պատճառով մեզ բերեցին, հասցրեցին պատերազմի»,- ասել է Արթուր Վանեցյանն ու հավելել, որ իրենցից մի քանի կիլոմետր այն կողմ ադրբեջանական զորքն է, և իշխանությունը չի կարողանում դուրս շպրտել նրանց մեր տարածքից։


Նա նշել է, որ ունի մեկ նպատակ՝ ունենալ հզոր Հայաստան, և այդ նպատակին պետք է հասնեն միասին։


«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ, եթե քեզ ապտակում են, և դու չես պատասխանում, էլի՛ են ապտակում։ Եթե փորձում են խլել քո ունեցվածքը, իսկ դու չես պաշտպանում այն, էլի՛ են խլում։ Մենք չենք կարող պատերազմի սպառնալիքից վախենալով՝ ասել՝ դե, լավ, թուրքերը թող գան, մտնեն մեր երկիր»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Խարույկահանդեսի վերջում Արթուր Վանեցյանն իր խոսքն ամփոփել է` նշելով, որ իշխանությունը վայելք ու շքեղություն չէ, այլ մեծ պատասխանատվություն, որը պետք է կարողանալ կրել։



Коментарі


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page