top of page

Արցախում քրեական գործ է հարուցվել դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու փաստով

Jun 16, 2021
1 min read


Ադրբեջանցիներն ազգային, կրոնական, ատելության և թշնամանքի շարժառիթով քանդել ու ոչնչացրել են հայկական գերեզմանատան գերեզմանաքարերը, այլ շինություններն ու առարկաները, անարգանքի ենթարկել հայկական շիրիմները։


Արցախի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ասկերանի հայկական գերեզմանատանը ադրբեջանցիների իրականացրած վանդալիզմի փաստերով։ Քրեական գործը հարուցվել է Արցախի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է` ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը։ Քննչական մարմնից հայտնում են, որ քրգործի հիմքում դրվել են փաստեր այն մասին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ադրբեջանցիներն ազգային, կրոնական, ատելության և թշնամանքի շարժառիթով քանդել ու ոչնչացրել են հայկական գերեզմանատան գերեզմանաքարերը, այլ շինություններն ու առարկաները, անարգանքի ենթարկել հայկական շիրիմները։ Նշենք, որ ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանում արդեն ավելի քան 30 տարի պահպանվում են ադրբեջանցիների գերեզմանները։ Sputnik Արմենիան բազմիցս ներկայացրել է Հայաստանի տարածքում մնացած ադրբեջանական գրեթե չվնասված գերազմանների լուսանկարներ։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page