top of page

Այս լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախում, զարմանալին այն է, որ ՌԴ-ում հայկական շահերի ...

Այս լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախում, զարմանալին այն է, որ ՌԴ-ում հայկական շահերի պաշտպան Զատուլինի մուտքն արգելված էր Ադրբեջանում, իսկ հիմա՝ Հայաստանում. Վահրամ Բալայան


Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը արձագանքել է Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելուն: Բալայանի հայտարարությունը՝ ստորև.


«ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է: Նա համարվում է անցանկալի անձ Հայաստանում:


Այս լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախի Հանրապետությունում: Զարմանալին այն է, որ ՌԴ- ում հայկական շահերի պաշտպան, Արցախի մեծ բարեկամ և հայամետ պատգամավորի մուտքն արգելված էր Ադրբեջանում, իսկ հիմա՝ Հայաստանում:


Կոնստանտին Զատուլինը իր պատգամավորական գործունեության ողջ ժամանակահատվածում, անկախ բոլոր արգելքներին և ճնշումներին, մշտապես կանգնած է եղել արցախահայության կողքին:

Հայանպաստ գործունեություն ծավալած ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գործիչների մուտքի արգելումը ՀՀ, առավել բարդացնում է առանց այն էլ մեր ծանր կացությունը: Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է: Սա ճանապարհ չէ...:

Հուսանք, որ այդ որոշումը կվերանայվի»:

858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page