top of page

Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել՝ ադրբեջանցիներից ստացվող հեռախոսազանգերի վերաբերյալ

Jun 25, 2021
1 min read


Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․


«Արձագանքելով սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի «Ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները», իրազեկում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։


Հորդորում ենք զերծ մնալ բնակչության անվտանգությանը վերաբերող թեմաներով ապատեղեկատվություն տարածելուց»։


Կոչ ենք անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page