top of page

Արծրուն Հովհաննիսյանը ողջունում է ԱՄՆ-ից․ «Politik.am»

May 3, 2021
1 min read

Պատերազմի 44 օրերին հանրությանը ստով կերակրած և ստի մոնումենտ դարձած Արծրուն Հովհաննիսյանը ԱՄՆ-ում կյանք է վայելում: Քիչ առաջ նա ֆեյսբուքյան Cigar.am փակ խմբում հրապարակել է սիգարով լուսանկար և բարի լույս մաղթել բոլորին:

Հետաքրքիր է, թե իր օլիգարխիկ հաճույքներով ում է բան հասկացնում Արծրուն Հովհաննիսյանը: Ի վերջո իր ներկայացրած իշխանության գործունեության հետևանքով հազարավոր հայորդիներ են զոհվել և կարելի էր առավել զուսպ դրսևորվել:


Ի դեպ հետաքրքիր է, որ պատերազմից հետո նա պնդում էր, որ շարունակելու է ապրել Հայաստանում, բայց տարօրինակ արագությամբ հայտնվեց ԱՄՆ-ում, որտեղ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների նաև բնակարան է գնել: Համացանցի որոշ օգտատերեր անգամ պնդում են, որ Արծրուն Հովհաննիսյանը ԱՄՆ-ում է հայտնվել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի աջակցությամբ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page