top of page

Հուսով ենք՝ ՍԴ-ն կներգրավի պետական մարմինների, որոնք պարտավոր էին կանխել խախտումները․ Մինասյան

Jul 6, 2021
1 min read

Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններում տեղի են ունեցել այնպիսի մասշտաբային խախտումեր, որոնք չեն կարող արտացոլել հասարակության տված վստահության քվեների իրական պատկերը։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 6-ին, «ՀՅԴ» 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։


«Մենք այս պահին կարող ենք արձանագրել, որ իշխող ուժն այդ բոլոր խախտումները հատուկ դիտավորությամբ կազմակերպելու միջոցով փորձել է իշխանության զավթման գործողություն իրականացնել։ Սա ոչ միայն որակական, նաև քաղաքական գնահատականների հարց է, և Սահմանադրական դատարանին տրամադրած մեծածավալ բողոքը ներկայացված է այս երկու ուղղություններով նույնպես»,- ասաց Արծվիկ Մինասյանը։


Նա հույս հայտնեց, որ ՍԴ- ն կներգրավի նաև մի շարք պետական մարմինների, որոնք պարտավոր էին կանխել խախտումները, բայց քայլեր չեն ձեռնարկել։


Մանրամասները՝ տեսանյութում։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page