Հայտնի է՝ ով է քննելու Սիսիանի նախկին քաղաքապետի քրեական գործը. «ArmLur.am»

Սիսիանի նախկին քաղաքապետի գործը քննելու է Սյունիքի մարզի դատավոր Գնել Գասպարյանը: Այդ մասին գրել է ArmLur.am-ը։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործը ևս մակագրվել է նույն դատավորին: Այն քննելու է դատավոր Գնել Գասպարյանը: Նշենք, որ Գասպարյանը աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, ինչպես նաև աշխատել է զինվորական դատախազությունում։
Ըստ նախաքննական մարմնի Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով Սիսիան համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներով կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։























Comments