top of page

Ընտրությունների ժամանակ սպառնալիքների տարափ է եղել, որը հիմա կյանքի է կոչվում․ Արթուր Վանեցյան

Jul 21, 2021
1 min read

ՍԴ-ն քննության առարկա չդարձրեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացրած փաստերը, մինչդեռ ընտրությունների ժամանակ սպառնալիքների տարափ է եղել, որը հիմա կյանքի է կոչվում։ Այդ մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։


Նա նշեց, որ իրենք ասում էին՝ սահմանափակվել է քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը, մարդկանց սպառնացել են, կիրառվել է վարչական ռեսուրս։


«Մեր հարցերը մնացել են անպատասխան, չեն եղել կոնկրետ լուծումներ։ Նաև չենք ունեցել երկար ժամանակ, որ կարողանանք բոլոր խնդիրները լուծել։ Ընտրությունների ամբողջ ընթացքում եղել է սպառնալիքների տարափ, որն ընտրություններից հետո կյանքի է կոչվում։ Մեր թիմակիցներին այսօր ազատում են աշխատանքից իրենց քաղաքական հայացքների համար»,- նշեց նա։


Անդրադառնալով պատճառաբանություններին, թե, իբր, այդ մարդկանց աշխատանքից ազատում են, քանի որ նրանք վարչական ռեսուրս են կիրառել, Արթուր Վանեցյանն ասաց՝ այդ դեպքում թող «նստացնեն» նրանց։


Վանեցյանը նշեց, որ աշխատանքից ազատել են նաև Վանաձորի հիվանդանոցներից մեկում աշխատող բուժքույրերից մեկին, որը եղել է իրենց թիմակիցը։



«Կանչել, ասել են՝ դիմում գրի, գնա, որովհետև դու եղել ես Վանեցյանի կուսակցության աջակիցը»,- ներկայացրեց նա։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page