top of page

Արթուր Դավթյան՝ Եվրոպայի նոր չեմպիոնը

Apr 24, 2021
1 min read


Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը հռչակվեց սպորտային մարմնամարզության նժույգի վարժության Եվրոպայի չեմպիոն: Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 24-ին տեղի ունեցած նժույգի վարժության երզափակիչում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը 14.266 միավորով հավասարը չունեցավ եւ նվաճեց ոսկե մեդալ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ 18-ամյա Գագիկ Խաչիկյանը 14.033 միավորով գրավեց չորրորդ տեղը: Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը եւ Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Ավետիսյանն ապրիլի 24-ին հանդես կգան օղակների վարժության եզրափակիչում:

ԵԱ-ի վերջին օրը՝ ապրիլի 25-ին, Արթուր Դավյթանը կմասնակցի նաև հենացատկի վարժության եզրափակիչին: Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականից Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։ Դավթյանը սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Նյութի աղբյուրը՝ News.am

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page