Հայկական տարածքների դեօկուպացիան պետք է լինի խաղաղ ճանապարհով․ Վանեցյանը՝ արցախցի գործընկերներին
- Sep 1, 2021
- 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Ստեփանակերտում ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության երեք ներկայացուցչի հետ։ Այդ մասին հայտնում է Արցախում գտնվող MediaHub.am-ի թղթակիցը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախին վերաբերող օրակարգային հարցեր։ Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ միշտ կանգնելու է արցախցի եղբայրների կողքին։ «Ամեն ինչ պետք է անենք Արցախի օկուպացված տարածքները դեօկուպացնելու համար, բայց դա չի նշանակում, որ ես ասում եմ՝ դա պետք է պատերազմի միջոցով լինի, այն պետք է բացառապես խաղաղ ճանապարհով լինի»,- շեշտել է Արթուր Վանեցյանը։ Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտում կայացել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման տոնին նվիրված հատուկ նիստ, որին մասնակցում էին նաև Հայաստանի խորհրդարանի երեք խմբակցությունների ներկայացուցիչները։ «Արդարություն» կուսակցությունը բոյկոտել էր և չէր մասնակցել հանդիպմանը՝ նշելով, որ իշխանությունը զրկել է իրենց հպարտության ու ապրեցնող տոնից։


Comments