Սրանք մենակ թալանել են այս երկիրը, երիտթալանչիներ են. Արթուր Վանեցյան

Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ պետական բյուջե ամենաշատը գումար վերադարձվել է իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ։
«Ինձնից հետո՝ սրանց ժամանակահատվածում որևէ լուրջ աշխատանք, լուրջ բացահայտում չի եղել։ Սրանք մենակ թալանել են այս երկիրը ու շարունակում են թալանել՝ գոռալով, թե պայքարում են կոռուպցիայի դեմ։ Սրանք երիտթալանչիներ են, որոնք պատահաբար հայտնվել են իշխանությունում և թալանում են մեր երկիրը»,- նշեց նա։
Ըստ Արթուր Վանեցյանի՝ այս իշխանությունը երիտթալանչիներից է բաղկացած, որոնք եկել ու նստել են տաքուկ «կաբինետներում», տզի պես կպել են երկրի բյուջեին ու թալանում են։
Վարչապետի թեկնածուն հայտնեց, որ միայն պատերազմի ընթացքում մոտ 40 մլն դոլար պարգևավճար են բաժանել։























Comments