top of page

Արթուր Վանեցյանը՝ ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի հետ գործակցելու մասին

Jul 21, 2021
1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստ չէ գործակցել այս իշխանությունների հետ։ Այդ մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։


Բայցևայնպես, Արթուր Վանեցյանը վստահեցրեց՝ եթե հարցը կվերաբերի ՀՀ պետական շահի առաջմղմանը, ապա պատրաստ են գործակցել բոլորի հետ։


Հարցին՝ արդյոք դաշինքն ունի՞ ԱԺ փոխնախագահի իր թեկնածուն, ունի՞ տեսկալան, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ նման քննարկում այս պահին չի ընթանում։


«Մենք այդ հարցը պետք է քննարկենք մյուս ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի հետ, որից հետո կընդունենք որոշում։ Թե ով որտեղ կլինի, կորոշվի կոնսենսուսով»,- ասաց Արթուր Վանեցյանը։


Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս ուժի՝ «Հայաստան» դաշինքի հետ գործակցությանը, Արթուր Վանեցյանը նշեց, որ ԱԺ-ում գործում են ընդդիմադիր դաշտում և բնական է, որ դաշնակիցներ կլինեն։


««Հայաստան» դաշինքի մաս կազմող ուժերի հետ, օրինակ՝ ՀՅԴ-ի, մենք ընդգրկված ենք եղել Հայրենիքի փրկության շարժման մեջ, իրականացրել ենք փողոցային պայքար, բնական է, որ գործակցելու ենք նաև խորհրդարանում»,- ընդգծեց նա։


Վանեցյանի խոսքով՝ խորհրդարանը մեծ հնարավորություն է տալիս ընդդիմությանը՝ վերահսկելու իշխանություններին, թույլ չտալու, որ նրանք խորհրդարան բերեն հակապետական օրենքներ։


«Եթե ես ասեմ, թե ինչ օրենսդրական նախաձեռնություններով ենք հանդես գալու, ազնիվ չի լինի, քանի որ մեր ընտրություններն անցան շատ արագ, դեպքերը զարգացան շատ արագ, ունեցանք պատերազմ, հետպատերազմյան իրավիճակ։ Հիմա, երբ կգնանք խորհրդարան, կհասկանանք՝ ինչպես ենք աշխատում, ինչպես ենք դիրքավորվում, ըստ դրա էլ կներկայացնենք օրենքի նախագծեր»,- ասաց նա։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page