Զավեշտալի է՝ Փաշինյանի թիմը նրա կողմից ադրբեջանական տեղանուններ նշելն արդարացնում է․ Արթուր Վանեցյան
Զավեշտալի է, որ Փաշինյանի թիմակիցները նրա կողմից ադրբեջանական տեղանուններ նշելն արդարացնում են՝ ասելով, որ Փաշինյանն այդպես է արել՝ ընդգծելու համար, որ ադրբեջանցիները չեն մտել ՀՀ սուվերեն տարածք։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները մեկնաբանել հնարավոր չէ։
«Որևէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, որ այդ ճանապարհը փակվելու է ադրբեջանցիների կողմից, ու որևէ արձագանք, քան իշխանության կողմից խաղաղություն աղերսելը, չի լինելու։ Ես դեմ եմ ռազմական գործողություններին, ես դեմ եմ պատերազմին։ Այո՛, ես կողմ եմ խաղաղությանը, բայց այն պետք է լինի արժանապատիվ ու պետք է հաշվի առնի Հայաստանի ու Արցախի շահը»,- նշեց Վանեցյանը։
Comentários