top of page

«Նիկոլ՝ հավասար է նոր պատերազմ»․ Արթուր Վանեցյանը հայտարարությամբ է հանդես եկել

May 25, 2021
1 min read


«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձ է կատարել այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած փոխհրաձգությանը, որը ողբերգական ավարտ է ունեցել։


Նա հայտարարության մեջ ասում է,-«Պատվազուրկ և անողնաշար իշխանությունների հանցավոր թողտվությամբ արտաքին թշնամին գնալով դառնում է ավելի սանձարձակ:


Այսօր լսեցինք հերթական ողբերգական լուրը: Մեզնից մեկն էլ զոհվեց՝ հանուն հայրենիքի: Հանուն հայրենիքի զոհվելը պատիվ է, սակայն խնդիրն այլ է: Դավաճան կապիտուլյանտը ձեզ վախեցնում է պատերազմով, նոր զոհերով, այնինչ կյանքը ցավոտ դասեր է տալիս մեր ժողովրդին: Խայտառակ կապիտուլյացիայից հետո զոհված կամ գերեվարված ամեն մի երիտասարդ այս իշխանությունների խղճի վրա է:


Նիկոլի իշխանության յուրաքանչյուր օրը շարունակելու է լինել արյունոտ, ցավոտ, զոհաշատ: Իմ խորին ցավակցություններ եմ հայտնում մեր զոհված երիտասարդի ընտանիքին:


Հիշե՛ք, ժողովու՛րդ, Նիկոլը դարձել է պատերազմի, մահվան, պատվազրկության խորհրդանիշը և հոմանիշը: Նիկոլ՝ հավասար է նոր պատերազմ: Հայաստանին խաղաղություն կբերի միայն պատիվ ունեցող ղեկավարությունը:


Նիկո՛լ, դու այդպես էլ կանգ չառար, բայց ես պնդում եմ, որ մենք արտաքին թշնամուն կանգնեցնելու ենք մեր հայրենքի սահմաններից դուրս, իսկ քեզ կանգնեցնելու ենք օրենքի, ժողովրդի և Աստծո դատաստանի առջև»,-եզրափակել է Վանեցյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page