Մոսկվայում կայացել է Արթուր Վանեցյանի և Լեոնիդ Կալաշնիկովի պաշտոնական հանդիպումը
- Jun 10, 2021
- 1 min read

Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ հարաբերությունների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի և «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Պետդումայի համապատասխան հանձնաժողովի պաշտոնական komitet.info կայքից։
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական բնույթ կրող հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև Արցախյան հիմնահարցի կարգավորմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել է նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանը։


























Comments