Մարդ, որը կարողանում է մտածել, հասկանում է, որ Նիկոլի հետ ճանապարհ չեն գնա․ Արթուր Վանեցյան

«Ես հեռացա, քանի որ այդ պոպուլիզմն ուրիշ ուղղություն ձեռք բերեց և դարձավ նիկոլիզմ, որը Հայաստանին և Արցախի միայն վնաս բերեց։ Մարդ, որը կարողանում է մտածել, հասկանում է, որ Նիկոլի հետ ճանապարհ չեն գնա։ Երբ ես հրաժարական տվեցի, ասացի, որ նա տանում է կործանման, բայց ժողովուրդն ինձ չլսեց, մեղադրեցին ռուսական լրտես լինելու մեջ»,- այսօր ռուսական «Соловьёв LIVE» հաղորդման ընթացքում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
Սոլովյովի հարցին, թե որտեղ էր Վանեցյանը պատերազմի սկսվելու պահին, գեներալ-մայորը պատասխանեց, որ Մոսկվայում էր, սակայն հենց հաջորդ օրը վերադարձել է հայրենիք, ապա մեկնել Արցախ։ «Մենք եղել ենք Շուշի մոտակայքում գտնվող Շոշ գյուղի մատույցներում»,-նշել է Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ իշխանությունները նախկինում չճանաչեցին Արցախի անկախությունը՝ գեներալ-մայորն ընդգծեց, որ պատճառը մեկն է՝ որպեսզի բանակցային գործընթացը չխախտվի։ «Դա հաշվարկ էր, սակայն կար պլան, որ եթե պատերազմ սկսվի, ապա Հայաստանը կճանաչի։ Այդ կապիտուլյանտն իր մեջ ուժ չգտավ, չկարողացավ, միտումնավոր չճանաչեց Արցախի անկախությունը»,-ավելացրեց Վանեցյանը։























Comments