Փաշինյանը իրարամերժ և հակասական հայտարարություններով քաոսի վերածեց բանակցային գործընթացը․ Վանեցյան
- Jun 16, 2021
- 1 min read

«Հզոր հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը։ Այդ ֆոնի վրա չունենալով որևէ իրատեսական ռազմավարություն բանակցային գործընթացի վերաբերյալ, չունենալով և չձևավորելով պատկերացում դրա մասին՝ Փաշինյանը իրարամերժ և հակասական հայտարարություններով քաոսի վերածեց ողջ բանակցային գործընթացը, ինչը բերեց բոլոր նախորդ ձեռքբերումների ոչնչացմանը»՝ գնահատականը տվել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ ուկրաինական «Страна» հեղինակավոր լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմի պատճառներին։
Նշելով, որ Փաշինյանին հաջողվեց երկու-երեք տարվա ընթացքում ոչ միայն խարխլել պետական ինստիտուտները, այլ նաև քանդել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և փչացնել հարաբերությունները առանց բացառության բոլոր գործընկերների հետ՝ Վանեցյանն ։
Ընդգծելով, որ բանակային ստորաբաժանումները, թիկունքը, մոբիլիզացիան, բոլոր գործընթացներն ու միջոցառումները, որոնք անհրաժեշտ էին պատերազմի ժամանակ, պատշաճ կազմակերպված չէին՝ Վանեցյանը կարծիք է հայտնել, որ «հետաքննությունը կբացահայտի դրա պատճառները, և ամեն բան իր տեղը կընկնի՝ արդյո՞ք դրանք կանխամտածված գործողություններ էին, թե՞ անգործություն, կամ ապիկարության և ոչ կոմպետենտության հետևանք»։
«Փաստն այն է, որ պատերազմն ու կորուստները համատարած անկազմակերպության արդյունք են։ Այս ամենի համար մեղավոր և պատասխանատու է միայն գործող իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի»,-թեման ամփոփել է Վանեցյանը։


























Comments