top of page

«Քաղաքացիական ակտիվիզմ» լեգենդի ներքո ձևախեղվել է հասարակական գիտակցումը․ Արթուր Վանեցյան

  • Jun 16, 2021
  • 1 min read

ree

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, ուկրաինական «Страна» հեղինակավոր լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադառնալով «Սորոս»-ի ազդեցությանը Փաշինյանի քաղաքականության և Հայաստանում իրավիճակի վրա, նշել է, որ «Սորոս» համընդհանուր հասկացությունն օգտագործվում է նաև պայմանականորեն՝ նկատի ունենալով բոլոր այն ազդեցության խմբերը, որոնք այս կամ այն երկրում և հասարակության մեջ գործունեություն են իրականացնում հասկանալի նպատակների և թիրախների իմաստով։


«Այդ ցանցերի գործունեությունը՝ «քաղաքացիական ակտիվիզմ» լեգենդի ներքո, երկար տարիների ընթացքում ձևախեղել է հասարակական գիտակցությունը և լուրջ ազդեցություն է թողել ինչպես Հայաստանի հասարակական տրամադրությունների, այնպես էլ փաշինյանական կառավարության բոլոր որոշումների վրա, որոնք, ի վերջո, փլուզեցին պետության հիմքերը, սոցիալական էթիկան և ազգային արժեքները, ինչի հետևանքը եղավ պատերազմում պարտությունը»,-ընդգծել է Վանեցյանը։


Ըստ Արթուր Վանեցյանի՝ Հայաստանում երկար տարիների ընթացքում ձևավորվել էին ցանցեր, ազդեցության խմբեր և քաղաքացիների սպասումներ, որոնք հանգեցրել են հայտնի ողբերգական ելքին։


«Ակնհայտ է, որ 2018 թվականին հայ հասարակության մի զգալի հատված, ինչպես պարզվեց, խաբված էր՝ չգիտակցելով, չհասկանալով, չխորանալով՝ ում և ինչ արժանիքների համար է բերում իշխանության։ Սա էլ է վերոնշյալ ազդեցության հետևանք։ Կրկնեմ՝ ազդեցության, որը գործադրվում էր երկար տարիների ընթացքում։ Եվ օրգանական կապն այստեղ ակնհայտ է, այն մինչև օրս էլ գոյություն ունի»,-ասել է Վանեցյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page