Ընտրողներին չեն տալիս դաշինքի քվեաթերթիկները․ Արթուր Վանեցյան
- Jun 20, 2021
- 1 min read

Հետընտրական զարգացման պատասխանատուն ընդդիմությունը չէ։ Այդ մասին այսօր իր քաղաքացիական պարտականությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
«Արդեն իսկ ընտրախախտումների մասին ահազանգեր ունենք, սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանը հիշեցրեց, որ իրենց դաշինքի քվեաթերթիկների վրա կան ինչ-որ նշումներ, որոշ դեպքերում ընտրողներին չեն տալիս դաշինքի քվեաթերթիկները։ Բացի այդ, քաղաքացիներին ուղղորդում են իշխանության օգտին քվեարկել։
Նա նշեց, որ երեկ ձերբակալվել են դաշինքի Եղեգնաձորի շտաբի ներկայացուցիչները, բայց որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ փաստաբանական թիմին։
Ըստ Արթուր Վանեցյանի՝ այդ ամենն արվում է բացառապես քաղաքական նպատակով, որպեսզի 72 ժամ դաշինքի թիմակիցները հեռացվեն ընտրական գործընթացից։


























Comments