top of page

Երկրի ներսում չպետք է լինեն թշնամիներ․ Արթուր Վանեցյան

  • Jun 23, 2021
  • 1 min read


ree

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ իրենք չեն նախաձեռնել ընտրակաշառք բաժանելու որևէ գործընթաց։ Նա վստահեցրեց նաև, որ դաշինքում չկան անձինք, որոնք պատրաստվում են փախչել երկրից։


Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմ»-ը հստակ ընդդիմադիր ուժ է, բայց դա չի նշանակում, որ այն պետք է թշնամի լինի իշխանությունների հետ։ «Երկրի ներսում չպետք է լինեն թշնամիներ»,- շեշտեց նա։


Բացի այդ, դաշինքի առաջնորդը կարծիք հայտնեց, որ նախկին խորհրդարանական ընդդիմությունը էֆեկտիվ չի աշխատել, իսկ իրենց խորհրդարան գալու դեպքում այդպես չի լինի։


Միևնույն ժամանակ, Արթուր Վանեցյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի ելույթում չի տեսել համերաշխության հստակ կոչ, այլ ընդհակառակը, տեսել է սպառնալիքների տարափ՝ ձևավորված ավելի մեղմ բառերով։


«Խոսքերին հավատալ չեմ ուզում և չեմ կարող։ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է համերաշխություն, նա հստակ քայլերով պետք է ցույց տա, որ փոխվել է»,- նշեց նա։


Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև իշխանությունների հայտարարություններին, թե իրենց դաշինքում կան ապօրինի հարստացածներ։ Նա նշեց, որ ինքը ո՛չ ապօրինի գույք ունի, ո՛չ ապօրինի հարստացած է, ո՛չ էլ այնքան հարուստ է, որ ինչ-որ բան պիտի վերադարձնի։








Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page