top of page

Ինչու չի կայանա Առուշ Առուշանյանի գործով վաղվա դատական նիստը

  • Jan 13, 2022
  • 1 min read


Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դեկտեմբերի 14-ին նշանակված դատական նիստը չի կայանա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ «Հարգելի ընկերներ, լրագրողներ, Առուշ Առուշանյանի գործով 2022 թվականի հունվարի 14-ին նշանակված դատական նիստը չի կայանալու, քանզի դատավոր Գ.Գասպարյանը պետք է մասնակցի նույն օրը նշանակված Դատավորների ընդհանուր ժողովին»,- մանրամասնել է Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Նշենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով ((քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page