Քաղաքական հողի վրա ծեծկռտուք՝ Գորիսում․ կիզակետում Առուշանյանի ընտանի՞քն է․ «Հրապարակ»

Մի քանի օր առաջ Գորիսում քաղաքական հողի վրա մեծ վիճաբանություն է տեղի ունեցել «Առուշ Առուշանյան» դաշինքի թիմակիցների և մի խումբ երիտասարդների միջև, որը վերածվել է աղմկոտ ծեծկռտուքի, տուժածներից մի քանիսն անգամ տեղափոխվել են հիվանդանոց։ Այդ մասին գրում է «Հրապարակ»-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, վիճաբանության գլխավոր դերակատարը Առուշ Առուշանյանի փեսան՝ քրոջ ամուսինն է եղել, իսկ Առուշանյանի հորեղբոր թոռանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են Երևան։
«Մեզանից ոչ ոք էլ ոչինչ չի կարող ուզել, ես գործերով Երևանում եմ, տեղյակ չեմ, դե․․․, գիտեք ոնց․․․, դե լուրեր են՝ օդից կախված, շրջանառվում են, մարդիկ էլ սիրում են հիմա էդպես․․․․, ինչ ասեմ»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագա Առուշանյանը։
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։























Comments