Առուշ Առուշանյանին արգելված է տեսակցել նաև ընտանիքի անդամների հետ
ՀՔԾ քննիչն արգելել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին տեսակցել անգամ ընտանիքի անդամների հետ, սակայն որոշումը դեռեւս չի տրամադրել պաշտպանական կողմին։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ իրենք դիմել են վարույթն իրականացնող մարմնին՝ որոշումը ստանալու նպատակով, որից հետո անմիջապես կբողոքարկեն։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել է Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա։ Հիշեցնենք, որ վերջինս նախ ձերբակալվել էր, ապա կալանավորվել եւ միայն նախաքննական մարմնի համար ընդունելի ցուցմունք տալուց հետո ազատ արձակվել։ Ավելին՝ վերջինիս փեսան պաշտոն է ստացել դատախազությունում։
Comments