Առուշ Առուշանյանը հաղթեց Գորիսի ՏԻՄ ընտրություններում

«Առուշ Առուշանյան» դաշինքի թեկնածու, Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանը (ներկա պահին նա գտնվում է անազատության մեջ) հաղթանակ տարավ ՏԻՄ ընտրություններում։
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանները ներխուժել էին Առուշանյանի նախընտրական շտաբ և բերման ենթարկել դաշինքի ավագանու անդամի թեկնածուներից մեկին։ Ժամեր անց ոստիկանությունը պարզաբանել էր, որ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գարիկ Առուշանյանը, մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու մեջ։
Նշենք նաև, որ Առուշանյանը ձերբակալվել և կալանավորվել էր դեռ այն ժամանակ, երբ «Հայաստան» դաշինքի հետ մասնակցում էր խորհրդարանական
ընտրություններին։
Լրագրողների հետ զրույցում Առուշանյանի հայրը՝ Գարիկ Առուշանյանը, պնդեց՝ որդուն ձերբակալել են, որ չմասնակցի ընտրություններին։
Չնայած այդ ամենին, Առուշանյանը ներկայացրեց իր թեկնածությունն ու արդեն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հաղթում է ՏԻՄ ընտրություններում։























Comments