top of page

Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց, նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Jul 7, 2021
1 min read

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց։


Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Առուշանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։


«Սակայն փաստացի նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Հրաժարվել ենք ցուցմունք տալուց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա Առուշանյանի նկատմաբ քաղաքական հետապնդման շարունակությունն է», - ասաց նա։ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Առուշանյանը բերման էր ենթարկվել ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page