top of page

ՀՔԾ-ին կոչ ենք անում կոռեկտ լինել, հակառակ դեպքում կոշտ կլինի արձագանքը․ Առուշանյանի փաստաբան


ՀՔԾ-ն պետք է մնա կոռեկտության սահմանում։ MediaHub.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՀՔԾ-ի հայտարարությանը, որով վերջինիս կոչ է արվում մնալ մասնագիտական էթիկայի շրջանակներում և վարույթն իրականացնող մարմնի գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ չանել։


«Հնարավոր է, որ որոշում եղել է, բայց Առուշանյանի պաշտպանական խմբին այն չի տրամադրվել»,- ասաց նա։


Միևնույն ժամանակ, Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ իրենք էլ ՀՔԾ-ին են կոչ անում մնալ կոռեկտության սահմանում և Առուշանյանի պաշտպանական խմբի հայտարարություններին արձագանքելիս ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ։


«Հակառակ դեպքում մեզնից շատ կոշտ արձագանքներ են հետայսու ստանալու»,- շեշտեց նա։


Երեկ Էրիկ Ալեքսանյանն ահազանգել էր, որ Առուշ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը խափանման միջոց միրառելու միջնորդություն հարուցելու մասին քննիչի միջնորդությունը կայացրել է քննիչ Խ․ Մեջլումյանը, այնինչ տվյալ գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավարն, ըստ նյութերի, որոնք տրամադրվել են պաշտպանության կողմին և դատարանին, հանդիսացել է քննիչ Արման Մանուչարյանը։


Փաստաբանի ահազանգին այսօր հետևեց ՀՔԾ պատասխանը, որում, մասնավորապես, նշված է․


«Քրեական գործով մեղադրյալ Առուշ Առուշանյանի պաշտպանության կողմը, հետևություններ չանելով նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հայտարարությունից և շարունակելով մանիպուլյատիվ վարքագիծը` հրապարակել է իր տեսակետը հավաստող «ապացույցներ», ինչին ի պատասխան`ստիպված ենք հրապարակել նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին 2021 թվականի հուլիսի 10-ին կայացված որոշումն ու 2021 թվականի հուլիսի 15-ին հիշյալ որոշումը մեղադրյալին և նրա պաշտպաններին ծանոթացնելու վերաբերյալ արձանագրությունը»:


Փաստաբանի մեկնաբանությունը դիտեք ներկայացվող տեսանյութում։


Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page