top of page

Առուշ Առուշանյանին «գետնին պառկեցնելով» բերման են ենթարկել

  • Jul 16, 2021
  • 1 min read

Ես գրավոր դիմել եմ, որպեսզի հասկանամ, թե ում որոշման հիման վրա են բերման ենթարկել Առուշ Առուշանյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վերջինիս պաշտպանը:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Առուշ Առուշանյանը քիչ առաջ դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով:


Գորիսի համայնքապետի պաշտպանի խոսքերով, ինքն այդ պահին եղել է իր պաշտպանյալի հետ, ժամը 13:30-ին եղել են ՀՔԾ-ի մոտ, քննիչն է կանչել. «5 րոպե սպասել ենք, զանգել քննիչին, նա խնդրեց գալ 30-35 րոպեից: Գնացել ենք սուրրճ խմելու, նստել ենք ու հեղեղը թափել է մեր գլխին»:


«Ես գրավոր դիմել եմ, որպեսզի հիմքերը տան, ինչ նպատակով, ում որոշմամբ է նա բերման ենթարկվել այդ ձևով»,-ասաց նա:


Պաշտպանն ասաց, որ Առուշանյանին բերման ենթարկողների հետ առնվազն 5 հոգի եղել են, ովքեր նկարահանել են, նրանք եղել են քաղաքացիական հագուստով. «Երևի ինչ-որ մեկին ինչ-որ բան ունեին ցույց տալու: Չգիտեմ, թե ում էր պետք Առուշանյանին գետնած տեսնելը: 10 հոգով որ մեկի վրա թափեն, կգետնեն, ինչ կլինի»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page