top of page

Առուշանյանը Գորիսում է. տեղի է ունենալու դատական նիստ նրա մասնակցությամբ

  • Oct 8, 2021
  • 1 min read

ree

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Գորիսում է, և այսօր տեղի է ունենալու դատական նիստը նրա մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են «Առուշ Առուշանյան դաշինքի» ֆեյսբուքյան էջից:


«Սիրելի՛ համաքաղաքացիներ, ուզում ենք տեղեկացնել, որ մեր սիրելի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գտնվում է Գորիսում, և այսօր՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստը՝ Առուշանյանի ուղղակի մասնակցությամբ։


Համոզված ենք, որ յուրաքանչյուր սրտացավ և արդարության ջատագով գորիսեցի պատրաստ է սատարելու մեր քաղաքապետին՝ անձամբ ներկա գտնվելով այնտեղ։

Մեր հոգու պարտքն է գտնվել մեր քաղաքապետի կողքին՝ իմաստավորելով արդարության համար պայքարն ու արժանապատիվ ապրելու մեր իրավունքը»,- գրված է դաշինքի սոցցանցի էջում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page