top of page

Առուշ Առուշանյանին տեսակցելու արգելքը հանվեց

  • Nov 5, 2021
  • 1 min read

Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մասամբ բավարարեց Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ առկա տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման արգելքը հանելու վերաբերյալ: Դատարանը որոշեց թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները, իսկ հեռախոսային կապի արգելքը կպահպանվի: Դատարանը նաև նպատակահարմար չգտավ Առուշ Առուշանյանին Գորիսի ՔԿՀ տեղափոխելը: Դատարանն այսօր հասցրեց լսել նաև պաշտպանական խմբի մեկ այլ միջնորդություն՝ գործով տուժողի ներկայացուցչին վարույթից հեռացնելու վերաբերյալ: Պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել, քանի որ տուժողի ներկայացուցիչը նաև գործով ներգրավված է որպես վկա: Պաշտպանական կողմի այս միջնորդությունը Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page