Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին
Oct 17, 2021
1 min read

«Սա գորիսեցու հաղթանակն է, հայ ժողովրդի հաղթանակն է»,- Գորիսիի ՏԻՄ ընտրությանը հաղթած, անազատության մեջ գտնվող Առուշ Առուշանյանն իր փաստաբան Արմեն մելքոնյանի միջոցով այս կերպ շնորհակալություն է հայտնել իրեն ընտրողներին։
Մելքոնյանը շնորհավորել է բոլորին Առուշանյանի հաղթանակի առթիվ։
«Գորիսն ապացուցեց, որ եղել և մնում է Հայաստանի կորիզը և իրեն կոտրել հնարավոր չէ»,- նշել է Մելքոնյանը։
Մելքոնյանը պնդել է՝ Առուշ Առուշանյանին վերջին անգամ երեկ է տեսել, նա էլ ասել է․ «Մենք վաղը հաղթելու ենք, ուզում եմ իմ անունից իմ գորիսեցիներին ասես՝ ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ»։























Comments