top of page

Տիգրան Արզաքանցյանը միացավ Տիգրան Ուրիխանյանին

  • Sep 30, 2021
  • 1 min read


Գործարար Տիգրան Արզաքանցյանն անդամագրվել է Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությանը։ Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեցին Արզաքանցյանի գրասենյակից։


Թե քաղաքական ինչ օրակարգով են ուժերը միացել և ինչ են իրականացնելու, Արզաքանցյանի գրասենյակից չհայտնեցին՝ նշելով, որ հոկտեմբերի երկուսին համագումար է լինելու, որտեղ և կներկայացվի իրենց օրակարգը։


Ավելի վաղ Տիգրան Արզաքանցյանը հայտնել էր, որ դադարեցնում է անդամակցությունը «Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը»։ Տիգրան Ուրիխանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հոկտեմբերի երկուսին ապացուցելու է, որ իրական ընդդիմությունն ինքն է։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page