top of page

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ Մասրիկի դպրոցի աշակերտները ոտքի են կանգնել. դեմ են տնօրենին․ «Ժողովուրդ»

Apr 28, 2021
1 min read

Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Այդ քրգործը հարուցվել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրեն՝ 50-ամյա Նազիկ Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու մեջ։

Shamshyan.com-ը մասնավորապես գրել էր, թե տնօրենը 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ին նույն դպրոցում Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Ռուզաննա Պապեյանին հրամանագրել էր որպես պահակ մինչև այս տարվա ապրիլի 1-ը: Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել էին, որ Ռ. Պապեյանը փաստացի աշխատանքի չէր հաճախել, աշխատանքային իր պարտականությունները չէր կատարել, իսկ նրա անվամբ դուրս գրված շուրջ 2 մլն 700 հազար դրամ աշխատավարձը տնօրեն Ն. Հովհաննիսյանը յուրացրել էր:

Առկա հրապարակումների և հարուցված քրեական գործի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրեն Նազիկ Հովհաննիսյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում՝





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page