top of page

Ընդդիմության առաքելությունն է լինելու մոտեցնել ԱԺ-ի վախճանը, հասունացնել նոր ընտրություն. Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.


«Ընտրությունները չեն լուծել մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները, հետևաբար այդ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ն նույնպես:


Ընդդիմությունն այս պահին անում է մաքսիմալ, ինչ հնարավոր է ընթացիկ տրամաբանության մեջ:


Մեր գործընկերների համակարգային առաքելությունն է լինելու մի կողմից շարունակել կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, մոտեցնել նոր ԱԺ-ի վախճանը, հասունացնել նոր ընտրություններ:


Մյուս կողմից, քանզի ապրում ենք ֆորսմաժորային իրավիճակներում, ընդդիմությունը պետք է կատալիզացնի հանրային գործընթացները՝ այդ ֆորոս մաժորների ընթացքում հասարակությանը միախմբելու և փողոցային ու քաղաքական պայքարները մեկտեղելու համար»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page