top of page

Աշխարհում Covid-19 հիվանդացությունը հունիսին նվազել է գրեթե մեկուկես անգամ

Jul 3, 2021
1 min read

Աշխարհում կորոնավիրուսային վարակով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հունիսին մոտ մեկուկես անգամ քիչ է եղել, քան մայիսին։ Ինչպես հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից, հիվանդացությունն անցած ամսվա արդյունքներով իջել է մինչեւ հոկտեմբերի մակարդակ:


Հունիսին մոլորակի վրա ընդհանուր առմամբ 11,2 մլն վարակվածների են հայտնաբերել մայիսին 18,4 մլն-ի դիմաց: Այժմ հիվանդ է մոտ 11 մլն մարդ, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշներից մեկը վերջին տարվա ընթացքում։


Սակայն նոր վարակի պատճառով մահացությունը շարունակել է աճել եւ գրեթե հասել է այն առավելագույն մակարդակին, որը գրանցվել է հունվարին, երբ մահացել են ավելի քան 400 հազար հիվանդներ: Հունիսին գրանցվել է 382 հազար մահ՝ գրեթե 10 տոկոսով ավելի, քան մայիսին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page