Հայաստանը Ռումինիայում կայանալիք WUKF-ի աշխարհի առաջնությանը կմասնակցի ոչ պետական միջոցներով
Սեպտեմբերի 23-26-ը Ռումինիայի Կլյուչ քաղաքում տեղի կունենա WUKF-ի՝ «Աշխարհի կարատեի ֆեդերացիայի» աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 70-75 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։
Հայաստանը կներկայացնի հինգ մարզիկ՝ կարատեի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, Դավիթ Թարոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սերգեյ Դալլաքյանը և Գևորգ Ղազարյանը։
Ի դեպ, 5 մարզիկները գալիք առաջնությանը կմասնակցեն ոչ թե պետական որևէ աջակցությամբ, այլ ռուսաստանաբնակ հայ բարերար Լիլիթ Կարապետյանի ֆինանսավորմամբ:
Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը նշել է, որ այս մրցումներում իրենք պետք է հաղթեն ու իրենց հաղթանակները նվիրեն պատերազմում զոհված տղաներին։
Comments