Ինչո՞ւ է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել ԱԳՆ գլխավոր քարտուղարը
- Jul 19, 2021
- 1 min read

ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ MediaHub.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ հասկանալու, թե որն է աշխատանքից ազատվելու որոշման պատճառը։ «Այս պահին որևէ մեկնաբանություն չունեմ։ Միայն կասեմ, որ դիմումն արդեն ուղարկված է»,- նշեց նա։ Ճշտող հարցին, թե արդյոք իր աշխատանքից ազատվելը կապ ունի՞ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ արտաքին գերատեսչությունում պաշտոն ստանալու հետ, Վահագն Մելիքյանն ասաց, որ որևէ մեկնաբանություն չունի, բայց ապագայում, հավանաբար, կանդրադառնա այդ թեմային։
Comments