top of page

Աստիճանաբար վերականգնվում է «Ապարան - Երևան» մայրուղային ջրատարով ջրամատակարարումը

  • Oct 22, 2021
  • 1 min read

Աստիճանաբար վերականգնվում է «Ապարան - Երևան» մայրուղային ջրատարի պլանային կանգառով պայմանավորված տարածքների ջրամատակարարումը Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում: Պատճառը շուրջ 90 գծամետր շրջանցող խողովակաշարի կառուցման անհրաժեշտությունն էր:


Այդ մասին հայտնում են Վեոլիա ջրի էջում՝ նշելով, որ այդ ընթացքում, սակայն, օգտվելով առիթից, «Մաշտոց» շահագործման տեղամասը նաև երեկ գիշեր շարունակված աշխատանքների ընթացքում իրականացրեց ևս 4 ծրագիր՝


  1. Մայրուղային ջրատարից Քասախը սնող ջրագծի վրա փոխարինվեց անսարք 300 միլիմետրանոց փականը,

  2. 2 վթարված օդահեռ փական փոխարինվեց Նոր Երզնկա գյուղի տարածքում,

  3. Նույն գյուղում՝ արդեն ջրատարի վրա, փոխարինվեց վայրկյանում 2 լիտր ջրի կորստի պատճառ հանդիսացող 50մմ փականը

  4. «Ապարան - Երևան» և «Շոր-շոր-Երևան» ջրատարների հատման վայրում ապամոնտաժվեց չգործող 400մ տրամագծով փականը, դրանք միացնող խողովակն էլ երկու կողմից խցափակվեց:

Արդյունքում «Ապարան - Երևան» մայրուղային ջրատարն ու հարակից բաշխիչ ցանցը այսուհետ կգործեն ավելի հուսալի՝ ապահովելով սպասարկող տարածքների կայուն ջրամակատարարումը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page