top of page

Հորդանանում տղամարդը մահացել է AstraZeneca-ով պատվաստվելուց 10 րոպե անց

  • Jun 28, 2021
  • 1 min read

Կիրակի 66-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց հետո՝ Հորդանանի համալսարանի կամպուսի տարածքում տեղակայված պատվաստումների կենտրոնում, հաղորդում է Petra-ն՝ հղում անելով առողջապահության նախարարության հայտարարությանը:


Տղամարդը կորցրել է գիտակցությունը AstraZeneca պատվաստանյութի երկրորդ ներարկումը ստանալուց հետո, երբ սպասում էր հանգստի գոտում, ասվում է հայտարարության մեջ: Բժշկական անձնակազմը փորձել է վերակենդանացնել նրան նախքան հիվանդանոց տեղափոխելը, որտեղ գրանցել են նրա մահը:


Առողջապահության նախարար Ֆիրաս Հավարին ասել է, որ տղամարդն իր առաջին ներարկումը ստացել էր ապրիլի 4-ին, իսկ երկրորդն այսօր՝ 12 շաբաթ սպասելուց հետո՝ հավելելով, որ պացիենտը, որն արդեն վարակվել էր, ավելի վաղ պատվաստվել է և չի զգացել որևէ կողմնակի ազդեցություն առաջին ներարկումից հետո:


Նախարարի խոսքով՝ AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները՝ ներառյալ թրոմբոզները, սովորաբար, ի հայտ են գալիս պատվաստվելուց ոչ թե անմիջապես հետո, այլ շուրջ հինգ օր անց:

Նախարարն ասել է, որ դիահերձման միջոցով կպարզվի մահվան պատճառը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page