Աթենքում անկարգություններ են տեղի ունեցել պարտադիր պատվաստման դեմ հանրահավաքում

Օգոստոսի 29-ի երեկոյան Աթենքում բազմահազարանոց հանրահավաք Է տեղի ունեցել առանձին կատեգորիայի քաղաքացիների պարտադիր պատվաստման դեմ. հանրահավաքից հետո եղել են ոստիկանության հետ մի խումբ երիտասարդների բախումներ, ոստիկանությունը կիրառել Է արտասվաբեր գազ և ձերբակալել 47 մարդու:
Այդ մասին ասվում Է ոստիկանության հաղորդագրության մեջ: «Սինտագմա» հրապարակում անցկացված հանրահավաքին մասնակցել Է 7,5 հազար մարդ: «Այսօր ժամը 18:00-ին սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպությունների և խմբերի Էջերի միջոցով հանրահավաք անցկացնելու կոչից հետո «Սինտագմա» հրապարակի շրջանում հանրահավաքի Էր հավաքվել շուրջ 7,5 հազար մարդ: Մի խումբ մարդիկ ժամը 20:15-ին անհայտ զինվորի հուշարձանի առջև հարձակվել են ոստիկանների վրա, նետել «Մոլոտովի կոկտեյլներ», ազդանշանային հրթիռներ, շշեր և այլ առարկաներ՝ փորձելով ճեղքել արգելաշղթան և ուղղվել դեպի խոհրդարան տանող աստիճաններով», -ասվում Է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը գրոհները ետ մղելու համար օգտագործել Է ջրանետ և արցունքաբեր գազ:























Comments