Ադրբեջանը պնդում է՝ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի․ 24News
Apr 26, 2021
1 min read

Ադրբեջանը պնդում է Մեծամորի ատոմակայանի փակման հարցում: Sputnik գործակալության հաղորդմամբ՝ Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում այդ ուղղությամբ ուժերը կենտրոնացնել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական ԱԷԿ-ը որակել է ամենավտանգավոր ատոմակայաններից մեկ աշխարրհում և «սպառնալիք ողջ տարածաշրջանի համար»։
Ներկայումս Մեծամորի ատոմակայանում վերանորոգում է ընթանում։ Կայանի արդիականացումն իրականացնում է «Росатом»-ը։ Ավարտից հետո ԱԷԿ-ի ծառայությունը կերկարաձգվի առնվազն մինչև 2026 թվականը։























Comments