top of page

Նոր ատոմակայանի մասին հայտարարությունը հերթական քարոզչական փուչիկն է. «Հրապարակ»

  • Oct 9, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման համար բանակցություններ են ընթանում: Հայտարարությունն արվել էր կառավարության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր դառնալու հարցի շրջանակում․ ««Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի, տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանին արվել է առաջարկ, առաջարկը քննարկել ենք, տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին․․․Այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը, արդեն իսկ բանակցություններ են սկսվել նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ»։


Փորձագիտական շրջանակներում վստահ են, որ նոր ատոմակայանի մասին հայտարարությունը հերթական քարոզչական փուչիկն է, այլապես դեռեւս 2020-ի հունիսին Հայաստանը չէր հրաժարվի ատոմակայանի վերազինման ռուսական վարկից։ 2015 թ․ վարկային համաձայնագրով Մոսկվան Հայաստանին հատկացնելու էր 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ։ Ուստի չի բացառվում, որ սա հերթական քաղաքական մանյովրն է»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page