ԱԹՍ-ներ երկնքում շատ են պտտվում, բայց մեր ՀՕՊ-ը զգոն է․ Գեղամասարի համայնքապետ
- Aug 7, 2021
- 1 min read

«Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակը գիշերվա ընթացքում հանգիստ է եղել»,- այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Նրա խոսքով՝ համայնքի տարածքում ԱԹՍ-ներ հաճախ կարելի է տեսնել։
«ԱԹՍ-ներ երկնքում շատ են պտտվում, բայց մեր ՀՕՊ-ը զգոն է։ Չեմ կարող ասել՝ միայն հետախուզակա՞ն, թե՞ նաև հարվածային ԱԹՍ-ներ են, խորը գիտելիքներ են պետք դրանք տարբերելու համար, բացի այդ էլ, մոտ տարածությունում չեմ տեսել»։
Նա նշեց, որ վերջին օրերին կրակոցներ չեն եղել։


























Comments