Ամբողջ ստացված հասույթը օգտագործվելու է նոր սարքավորումների ձեռքբերման համար․ կայացել է ԱԹՍ մրցույթ
- Sep 19, 2021
- 1 min read

«Ղողանջ» կենտրոնի «Արմաթ» լաբորատորիայի խմբավար Հայկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լոռվա մարզի Լեռնապատ գյուղում կայացավ ԱԹՍ մրցույթ, որում խմբակիս սաների հետ միասին զբաղեցրեցինք մրցանակային տեղեր տարբեր անվանակարգերում, և ընդհանուր գումարային ունեցանք 1 միլլիոն 200․000 դրամ մրցանակային ֆոնդ։
Արմաթի խմբակներից միակն էինք, որ մասնակցում էին միանգամից 3 թիմով, աշխատանքի մեծ մասը արվել է տեղում, մեկնարկից րոպեներ առաջ։
Բոլոր երեխաները առաջին անգամ էին մասնակցում նմանատիպ մրցույթի, և միանգամից գրանցեցին պատվավոր մրցանակային հորիզոնականներ։
Շատ կարևոր է նշել նաև, որ թիմերից մեկը որոշել է լուծել բոլոր 3 խնդիրները, այդ ամենի համար ունեցել է սահմանափակ քանակի սարքավորումներ, և ընդամենը 10 օր ժամանակ։ Հենց այդ թիմը գրանցել է լավագույն արդյունքը, մրցանակային տեղ զբաղեցնելով 3-ից-2 անվանակարգերում։
Ամբողջ ստացված հասույթը օգտագործվելու է նոր սարքավորումների ձեռքբերման, երեխաների կրթական մակարդակի բարձրացման, նոր մրցույթների մասնակցության համար անհրաժեշտ դետալների գնման, ու երեխաների չիրագործված և մոռացված պրոյեկտների կենդանացման համար։
Շնորհավորում եմ բոլոր մեր երեք թիմերի 12 մասնակիցներին, ինչպես նաև մյուս թիմերին գրանցած արդյունքի, նոր գիտելիքներ ձեռք բերելու, և իհարկե հաղթանակի կապակցությամբ»։
Comments