Մեր զինանոցում դեռ կան որոշակի և՛ խրախուսող, և՛ սահմանափակող միջոցառումներ․ Ավանեսյան
- Dec 23, 2021
- 1 min read

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, հետևաբար եթե երկու դեղաչափը ստացել են մի տեսակի պատվաստանյութով, երրորդ դեղաչափը կարող են ստանալ մեկ այլ պատվաստանյութով։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հարցին՝ խթանիչ պատվաստումը կրկին պարտադի՞ր է լինելու, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ իրենց առջև դեռ նման խնդիր դրված չէ և կարևոր է երկու դեղաչափերը ստանալը։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք պատվաստումները խթանելու նպատակով սահմանված սահմանափակումները, այդ թվում գործատուին պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելը բարձրացրե՞լ են պատվաստումների տեմպը, նախարարն ասաց, որ աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելն արդեն պատվաստվել է, ինչը նշանակում է՝ նախարարության կողմից ձեռնարկված միջոցներն ու սահմանափակող կարգերն իրենց դրական ազդեցությունն ունեցել են ու քաղաքացիներն ակտիվ կերպով պատվաստվեցին։
«Սա պաշտպանողական շատ կարևոր դերակատարում է ունենալու հանրային իմունիտետի ձևավորման մասով։ Մեր զինանոցում դեռ կան որոշակի և՛ խրախուսող, և՛ սահմանափակող միջոցառումներ, որոնք ժամանակին կգործարկենք»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։























Comments