top of page

22-ամյա վարորդը իր ծննդյան օրը՝ Mercedes-ով 8 մետր բարձրությունից ընկնում է շին․ հրապարակ(Տեսանյութ)

  • Sep 5, 2022
  • 1 min read

22-ամյա վարորդը իր ծննդյան օրը՝ Mercedes-ով 8 մետր բարձրությունից ընկնում է շին․ հրապարակ (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

ree

Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Սևակ Ավագյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վերին Անտառային փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլիտար շենք կառուցելու համար տեղադրված «Ավելի բարեկարգ Երևան» ցուցանակին և մոտ 8 մետր բարձրությունից ընկել էլիտար շենքի համար կառուցվող հատվածում, հայտնվելով երկաթե ամրանների վրա։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

ree

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։


Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Գոռ Հայրապետյանն ու Վահե Հարությունյանը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր վարորդի ծննդյան օրն է։

Տեսանյութը ստորև






 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page