top of page

Ավարտվել է փոխգնդապետի կալանավորման քննությունը

Aug 30, 2021
1 min read



Փոխգնդապետ Արսեն Ղազարյանի խափանման միջոցը փոխելու քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կներկայացվի վաղը` ժամը 10։30֊ին։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։


Նշենք, որ այսօր փաստաբանների պալատում տեղի ունեցավ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հանձման մեջ մեղադրվող փոխգնդապետ Արսեն Ղազարյանի և նրա պաշտպանների մամուլի ասուլիսը։



Առավոտյան փաստաբանական խմբի ներկայացուցիչը դատարանից տեղեկացել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սահմանված ժամկետում՝ 31․08․2021, ժամը 18։00-ին, կքննի իրենց պաշտպանյալ Արսեն Ղազարյանի խափանման միջոցի վերաքննիչ բողոքը, որը ներկայացրել էր մեղադրող կողմը։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում տեղեկացրել փաստաբանական խմբի անդամ Սյուզաննա Խչեյանը։



Ասուլիսին հաջորդող ժամերի ընթացքում գործը քննող դատավոր Մանվել Շահվերդյանի կազմից զանգահարել են և տեղեկացրել, որ խափանման միջոցի հարցի քննությունը տեղափոխվել է այսօր՝ 30․08․2021 ժամը 18։00-ն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page