Ավարտվել է ՀՀ-ի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը
- Jan 14, 2022
- 1 min read

Մոսկվայում՝ հարաբերությունների կարգավորման շուրջ թուրք-հայկական բանակցություններն ավարտվել են, դրանք տեւել են 1,5 ժամ։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հիշեցնենք, որ Հայաստանը բանակցություններում է ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիան՝ ԱՄՆ-ում երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: Սա նրանց առաջին հանդիպումն էր։


























Comments