Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորն անրադարձել է Ադրբեջանի սադրիչ քայլերին

Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սադրիչ հարձակումներին. այդ մասին հաղորդում է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն:
Ալեքսանդրը նաև մտահոգություն է հայտնել անցյալ տարի Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումների հետևանքով շարունակվող հումանիտար և քաղաքական ճգնաժամի կապակցությամբ։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է Ալեքսանդրի հրապարակային միջամտությունը։
Նշվում է, որ օրերս Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Ջոել Ֆիցգիբոնը նույնպես հանդես է եկել Դաշնային խորհրդարանում՝ կոչ անելով Ավստրալիայի կառավարությանը հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը խաղաղ և ժողովրդավարական Արցախի Հանրապետության դեմ։























Comments