Ավստրալիան պատրաստվում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի
Sep 1, 2021
1 min read

Ավստրալիան դարձել է համաշխարհային առաջատարը՝ արևային վահանակների տեղադրման առումով։ Այդ մասին գրում է Bloomberg-ը, ըստ որի, դրանք 2026 թվականին կդառնան երկրի էներգիայի հիմնական աղբյուրը և կկարողանան ծածկել ավստրալացիների էլեկտրաէներգիայի կարիքների մինչև 77 տոկոսը:
Ըստ Bloomberg-ի փորձագետների, Ավստրալիայի տների 30 տոկոսը սնուցվում է արևային էներգիայով: Երկիրը ապակենտրոնացված էներգիայի հաջող անցման վառ օրինակ է, որտեղ էներգիան արտադրվում է սպառման աղբյուրի մոտ:























Comments