top of page

Ավստրալիայում գրանցվել է ամենաուժեղ երկրաշարժը

Sep 23, 2021
1 min read

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի մոտակայքում սեպտեմբերի 22-ին գրանցվել է 6 մագնիտուդով երկրաշարժ՝ ամենաուժեղը երկրի պատմության ընթացքում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, դրա հետցնցումը կազմել է 4 մագնիտուդ: Այդ մասին հայտնում է Reuters-ը:


Ավստրալիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում գրանցված երկրաշարժի հետևանքով վնասվել են շենքեր ու շինություններ, ցնցումները գրանցվել են նաև հարակից քաղաքներում:



«Մենք տեղեկություններ չունենք լուրջ վնասվածքների կամ մահերի վերաբերյալ, և սա լավ նորություն է: Հուսով ենք, որ լավ նորությունները շարունակական կլինեն»,- Վաշինգտոնում լրագրողներին ասել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page